Բաժիններ՝

Թրյուդոն «չափազանց արդյունավետ» է համարել Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների՝ ավարտված գագաթնաժողովը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների՝ նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում ավարտված գագաթնաժողովը համարում է «չափազանց արդյունավետ»:

«Ուղեւորությունը Վաշինգտոն չափազանց արդյունավետ էր»,- լրագրողներին ասել է Կանադայի կառավարության ղեկավարն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենի եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ղեկավարները համաձայնության են եկել շարունակելու գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար, այդ թվում կարիքավոր երկրներին պատվաստանյութերի մատակարարումների միջոցով: Նաեւ Հյուսիսային Ամերկայի պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսական հարցեր, այդ թվում եռակողմ առեւտրական պայմանագիրը (USMCA):

Թրյուդոն հավելել է, որ Բայդենի հետ զույցի ժամանակ ուշադրություն է հրավիրել Կանադայի մտահոգությանն ԱՄՆ-ի ղեկավարի կողմից «Գնիր ամերիկյանը» պլանի իրականացման առնչությամբ, որը կաող է ազդել կանադացի արտադրողների վրա, մասնավորապես ավտոմոբիլային արդյունաբեության մեջ, ներառյալ էլեկտրամոբիլները:

«Այդ հարցերը մենք դեռ կշարունակենք քննարկել»,- ասել է վարչապետը:

Բացի դրանից, երեք երկրների ղեկավարները քննարկել են կլիմայի փոփոխման դեմ պայքարի թեման: Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Դա Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների առաջին գագաթնաժողվն է 2016 թվականից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս