Հայտնի է Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը

Պարզվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերում զոհված և նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայողի ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Տեսանյութեր

Լրահոս