«Հրապարակի՛ր սահմանագծման և սահմանազատման այն փաստաթուղթը, որը պատրաստվում ես ստորագրել». Ալվինա Աղաբաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրապարակի՛ր սահմանագծման և սահմանազատման այն փաստաթուղթը, որը պատրաստվում ես ստորագրել։
․ Հրապարակի՛ր այն “դե յուրե նշանակություն ունեցող փաստաթղթերը”, որոնցում ֆիքսված են “Էյվազլի” և “Չայզամի” տեղանունները և որ դրանք պատկանում են Խորհրդային Ադրբեջանին (հակառակը փաստող փաստաթղթերը և խորհրդային պետական հրատարակության քարտեզները բազմիցս հրապարակվել են)։
․ Բացատրիր, այդ ո՞ր իրավունքով է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ ասել է թե Խորհրդային Ադրբեջանի սահմաններից հրաժարված ներկայիս Ադրբեջանին պատկանում ԱդրԽՍՀ-ի տարածքը։
․ Պատասխանի՛ր, եթե Խորհրդային Ադրբեջանի տարածքը ընդունում ես որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, Արցախը ևս համարում ես Ադրբեջանի տարա՞ծք։
․ Եվ վերջապես, ի՞նչ ասել է՝ լինել Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ Հայաստանում»։