«Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում․ թուրքական օրակարգի սպասարկումն էլ ո՞նց է լինում»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշն ասում է՝ պետական դավաճանություն է չկրակել, երբ հարձակվում են պետական սահմանի վրա։
Իսկ ո՞վ էր ասում՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։
Իհարկե, վարչապետի աթոռին բազմած կապիտուլյացիայի սիմվոլը։
ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում։
Այ կապիտուլյանտ, հազարավոր տղաներ նահատակվել են ոչ թե զուտ լուծման, այլ հայանպաստ լուծման համար։
Թուրքական օրակարգի սպասարկումն էլ ո՞նց է լինում»։