Բաժիններ՝

Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է բելառուսա-լեհական սահմանին ավելի քան 300 քաղաքացիների վերադառնալու ցանկության մասին

Ավելի քան 300 իրաքցի քաղաքացիներ, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանի մոտ, ամենամոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել: Այդ մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆը:

«Մենք գրանցել ենք 300-ից ավելի իրաքցիների, որոնք հայտնվել են Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ (սահմանամերձ) շրջանում, հայրենիք վերադարձնելու խնդրանքով»,- նոյեմբերի 17-ին մեջբերել է աս Սահաֆի խոսքն IRNA լրատվական գործակալությունը: Նա ճշտել է, որ «240 մարդ դիմել է գրանցման համար, 65 իրաքցիներ խնդրել են իրենց համար ձեւակերպել Իրաք մուտքի (ժամանակավոր) փաստաթղթեր»:

Աս Սահաֆը նաեւ հայտնել է, որ «Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները մշտական հիման վրա աշխատում են Բելառուսում»: Նա հավելել է, որ «Իրաքի կառավարությունը երաշխավորում է բոլոր միգրանտների անվտանգությունը, որոնք հոժարակամ վերադառնում են հայրենիք»:

Նոյեմբերի 16-ին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով մի աղբյուր Մոսկվայում Իրաքի դեսպանությունում, տեղեկացրել է, որ շուրջ 200 իրաքցի փախստականներ նոյեմբերի 18-ին Մինսկից կմեկենեն Բաղդադ: Նոյեմբերի 15-ին ՏԱՍՍ-ի աղբյուը հայտնել է, որ իրաքցիներին դուրս տանող չվերթը, որոնք ցանկանում են մեկնել Բելառուսից, կկայանա նոյեմբերի 18-ին Մինսկ – Էրբիլ – Բաղդադ երթուղով: Ինչպես նշված է Մոսկվայում Իրաքի դեսպանության կայքում, այդ չվերթը կլինի անվճար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս