Իշխանությունը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուին, ինչը նրանց անհանգստության դրսևորումն է գալիք ընտրությունների արդյունքների․ Համբարձումյան

Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության վարչապետը պետք է նշանակի համայնքապետի պաշտոնակատար, ինչը այսօր արվել է, մինչև Ձեր կողմից նոր համայնքապետ ընտրելը:

Իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն, ինչը, կարծում եմ վերջիններիս անհանգստության դրսևորումն է գալիք ընտրությունների արդյունքների:

Որքան էլ ինձ համար անհասկանալի է 20 օրվա համար նոր պաշտոնակատարի նշանակումը մի մարդու, ով մինչ այս որևէ կապ չի ունեցել քաղաքի խնդիրների և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների հետ:

Վստահ եմ, համայնքապետարանի աշխատակազմը կարող է մեր սկսած աշխատանքների բնականոն ընթացքը ապահովել, մինչև ձեր վստահության արդյունքում կվերադառնամ համայնքապետարան…

Աստված պահապան մեր երկրին…»։

Տեսանյութեր

Լրահոս