ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ
Երեկ ԱԺ քառօրյան բոյկոտելուց հետո, այսօր «Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցի՞ Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ:
168.am–ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ դեռ չեն քննարկել՝ մասնակցելո՞ւ են Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ, մինչև հարցուպատասխանը խմբակցությունում կքննարկեն և որոշում կկայացնեն:
Ըստ Գեղամ Նազարյանի՝ անձամբ ինքն այդ հարցուպատասխանին մասնակցելու ցանկություն չունի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ քառօրյային, որտեղ քննարկվում են սնդիկի ու բյուջեի մասին նախագծեր, այն դեպքում, երբ սահմանային իրավիճակը լարված է, և պատկան մարմինները պետք է գան ու պատասխանեն իրենց հարցերին: