Նավթամուղի վրա պայթյուն է տեղի ունեցել Իրանի Խուզիստանի նահանգում
Նոյեմբերի 17-ին նավթամուղի վրա հուժկու պայթյուն է որոտացել Խուզիստանի նահանգում, որը գտնվում է Իրանի հարավում: Այդ մասին հայտնել է Իրանի Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռամիս բնակավայրի մերձակայքի հատվածում: Նշվում Է, որ պայթյունի պատճառ է դարձել սարքավորանքի մաշվածքը: Պատճառված նյութական վնասի կամ տուժածների մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: