Եթե ամեն օր չարդարացնեիք ու չլեգիտիմացնեիք ոխերիմ հարևանների հակաիրավական գործողությունները, հիմա գուցե կստանայինք այլ ուղերձ․ Գայանե Աբրահամյանը՝ իշխանություններին
ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Գայաներ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ իշխանություններին դիվանագիտության կոպտագույն սխալներին՝ գրելով․
«ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը հրապարակվեց ժամեր առաջ։
ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ տարածք են ներխուժել եւ սա կարմիր գիծ պետք է լինի բոլոր կառույցների համար, մինչդեռ ստանում ենք հերթական` կեղծ հավասարության նշան դնող կոչը ու սա մեր դիվանագիտության կոպտագույն սխալների հետեւանքն է, նախորդ գրառումս հենց սրա մասին էր։
Եթե գոնե մեկ շաբաթ առաջ, չեմ ասում անգամ մայիսից ի վեր, բայց գոնե անցակետերի դնելուն պես 24 ժամ թմբկահարեիք, որ մեր ՍՈՒՎԵՐԵՆ տարածքում ապրող համայնքների բնակիչները վտանգի մեջ են, շրջափակման մեջ են, խախտվում են գրեթե ԲՈԼՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ եւ ոչ թե ամեն օր արդարացնեիք ու լեգիտիմացնեիք ոխերիմ հարեւանների հակաիրավական գործողությունները, հիմա գուցե կստանայինք այլ ուղերձ»։