«Այսօր հերթական անգամ փաստվեց, որ հայրենադավ իշխանության ու Փաշինյանի կառավարման պայմաններում մեր երկրում չի լինելու արժանապատիվ խաղաղություն, չի լինելու խաղաղություն ընդհանրապես». Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հերթական անգամ փաստվեց, որ հայրենադավ իշխանության ու Փաշինյանի օրոք եւ կառավարման պայմաններում մեր երկրում չի լինելու արժանապատիվ խաղաղություն, չի լինելու խաղաղություն ընդհանրապես։
Քանի որ թշնամին սանձարձակ է, դիմացինը՝ մշտապես զիջող ու իր նախապես արված անմիտ քայլերով, բանավոր տրված խոստումներով ստեղծել է անել վիճակ։
Հետո արդեն կխոսենք, թե ապագայի ու խաղաղության սուտ խոստումներով ինչպես պահեցին իշխանությունն ու ում միջոցով պահեցին։
Հիմա այլեւս Հայրենիքի պաշտպանության հարց է։ Մի կողմից պաշտպանություն, կուռ պաշտպանություն, բայց նաեւ՝ գիտակցում, թե ինչ իրավիճակ է ստեղծվել։
Առ այդ, կեղծ միասնականության կոչի փոխարեն հստակ է մի բան՝ Փաշինյանը պիտի հեռանա։ Ժամ առաջ, օր առաջ։ Որ հնարավոր լինի կազմակերպված, կուռ, համադրված, հստակ պաշտպանություն, դիվանագիտական, քաղաքական զորաշարժ կատարել։
Այս իշխանությունը շարունակում է իր գավառական, մանկամիտ խաղերով արպաքին հարաբերություններում նույն խաբեբայությունն, ինչն անում է սեփական ժողովրդի հետ։
Հեռուստատեսությամբ ԱԽՔ հայտարարում է ՀԱՊԿ դիմելու մասին, բայց մինչ այժմ գրավոր դիմում չի եղել։
Զուգահեռ՝ սեփական ուսապարկերին հրահանգավորած ԱԺ ամբիոնից շարքով հակառուսական ու ՀԱՊԿ դեմ ելույթներ ունենալ։
Այնքան հիմար են, որ չեն էլ անդրադառնում, թե ինչ մեծ կրակի հետ են խաղում։ Իրենց միայն վերաբերեր՝ գլուխները քարը։ Բայց մեր երկրին ու հայությանն է առնչվում։ Երբ ԱԺ ֆեյբուքյան պաշտոնական էջը տեղադրում է նման հակառուսական ելույթների տեսանյութերը (մինչ այժմ երբեք այդ էջում պատգամավորների ելույթներ չէին դրվում), դա արդեն դիտվելու է պաշտոնական քաղաքականություն։
Իսկ այդ ընթացքում զոհեր, որոնց անուններն անգամ շուրջ 10 ժամ հետո պաշտպանության նախարարությունը զլանում է հայտնել։ Գերեւարվածներ, հենակետային կորուստներ, վտանգված Սյունիք։
ՀԳ մեկ տարի առաջ, ճիշտ այս օրը Ազատության հրապարկում նիկոլի հեռացման պահանջով հանրահավաքի էինք։ Իսկ դրան նախորդել էր հողատուի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանցներին հանձնելու դրույթը միշտ եղել է բանակցությունների սեղանին։
Արտգործնախարարի մամուլի քարտուղարը ( Աննա Նաղդալյանն էլ վաղուց հեռացել է) հերքեց Փաշինյանի ցնդաբանությունը, իսկ արտգործնախարար Արայիկ Այվազյանը հրաժարական տվեց։