Խորը մտահոգված ենք սահմանին անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից: Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում», – ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս