ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստ են քննարկել իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:
«Օրակարգում ոչինչ չկա: Սակայն կտեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», – ասել է նա լրագրողներին: