ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Երկու նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող, այդ թվում և խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանն, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանն առնչվող հարցեր: