Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն՝ Սի Ծինպինի և Բայդենի բանակցությունների թեմաների մասին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակապով հանդիպման ընթացքում քննարկել են Աֆղանստանի, Իրանի եւ Կորեական թերակղզու իրադրությունը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Աֆղանստանի, Իրանի, Կորեական թերակղզու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջը»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքի փաստաթղթում:

Արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարները կարծում են, որ տեսակապով իրենց հանդիպումը եղել է անկեղծ, կառուցողական եւ արդյունավետ, կնպաստի երկու կողմերի փոխըմբռնման բարելավմանը: «Երկու պետությունների ղեկավարները կարծում են, որ ներկայիս հանդիպումն անկեղծ էր, կառուցողական, բովանդակալից, արդյունավետ, ինչը նպաստում է երկուստեք փոխըմբռնման բարելավմանը, բարձրացնում է միջազգային հանարակցության դրական ակնկալիքները չին-ամերիկյան համագործակցության վերաբերյալ, հզոր ազդանան է ուղղորդում Չինաստանին, ԱՄՆ-ին եւ ամբողջ աշխարհին»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս