Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5204-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5204-ով: Մահացել է 83 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 791․115 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4785 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր հիվանդությունը հաղթահարել է 727․184 քաղաքացի, մահացել է 11․140-ը:

Մեկ օրում արվել է 52․834 թեստ, այդ թվում 37․227-ը՝ հակագենի եւ 15․607-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,85 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,85 տոկոս, վերջին 7 օրում՝ 9,25 տոկոս:

Պատվաստումներ է ստացել 2 միլիոն 57․216 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 8224 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 70 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6718, քովիդ-հյուրանոցներում՝ 1156 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս