Նեռի և 666 թվի մասին
Ըստ Ավետարանի՝ Տիրոջ երկրորդ գալստից առաջ աշխարհ պիտի գա ՆԵՌԸ` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը: Ս. Գրքում «Նեռ» արտահայտությունը օգտագործվում է երկու իմաստով․
? նախ` ընդհանրապես այս անունն է տրվում Քրիստոսի հակառակորդներին և քրիստոնյաներին հալածողներին. «Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր, դրանից էլ կարող եք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. 2. 18),
? երկրորդ` կիրառվում է Քրիստոսի այն հակառակորդի դեպքում, որ աշխարհ պիտի գա նախքան աշխարհի վախճանը: Ս. Պողոսը նրան անվանում է «անօրենության մարդ» (տե´ս Բ Թես. 2. 3-11):
? Եկեղեցական որոշ հայրեր և մատենագիրներ (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Ս. Եփրեմ Ասորի), հիմնվելով Հայտնության գրքում նշված «գազանի» թվի` 666-ի հունարեն անվանական համարժեքի վրա, այն նույնացնում են Ներոն կայսեր հետ, որ դաժանաբար հալածում էր քրիստոնյաներին: Ս. Գրիգոր Տաթևացին Նեռի թվային հայերեն համարժեքը` ՈԿԶ մեկնաբանում է այսպես. «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (ուրանում եմ կամովին Արարչին)։
? 666-ը թիվ է, որ հաջորդում է 665-ին և նախորդում 667-ին։ Ս․ Գրքում էլ կա 666-րդ էջ, բայց մենք այն չենք պատռում։ Հետևաբար ոչ թե պետք է վախենալ ինչ-որ թվերից, այլ Տիրոջը կամավոր ուրանալուց։
‼Առողջ և զգոն եղե՛ք։
Հետևե՛ք առողջությանը։
Աստված պահապան ամենքիս‼։
Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան