Բաժիններ՝

Միգրանտներն սկսել են հեռանալ բելառուսա-լեհական սահմանի մերձակայքում խփած տարերային ճամբարից

Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների միգրանտներն սկսել են հեռանալ բելառուսա-լեհական սահմանի մերձակայքում խփած տարերային ճամբարից, նրանք շարասյունով ուղեւորվում են «Բրուզգի» սահմանային անցակետի կողմը: Այդ մասին նոյեմբերի 15-ին հաղորում է Sputnik Բելառուս գործակալությունը:

«Միգրանտների առաջին խումբն սկսել է հեռանալ ճամբարից… Փախստականների մեծ շարասյունը դուրս է եկել «Բրուզգի» սահմանային անցակետի կողմը: «Նրանց ուղեկցում են բելառուս ուժայինները»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որը զետեղված է նրա Teledram-ալիքում:

Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Երեկոյան գերատեսչությունում հայտարարել են, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ հանրապետության սահմանին մնում է չափազանց լարված. սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվաքանակով կանայք ու երեխաներ: Նրանք տարերային ճամբար են խփել հանրապետության Գրոդնենի մարզի «Բրուզգի» բելառուսական անցակետից ոչ հեռու: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս