Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.90C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.40C