Բաժիններ՝

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում:

Տղամարդկանց թիմը մրցեց Իսրայելի ընտրանու հետ և գերազանցեց 2,5:1,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի ընտրանին 6-րդն է: Առաջատարը Ադրբեջանն է:

Կանանց ընտրանին ուժերը չափեց Լեհաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Ընտրանու կազմում հաղթեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Կանանց ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը: Առաջին տեղում Ռուսաստանն է:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930