«Մի հոգավորի ֆիզիկական վախճանը քիչ-քիչ մոտենում է». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի հոգավորի ֆիզիկական վախճանը քիչ-քիչ մոտենում է: Իր հետի թազի-թուզիներինն էլ հետը: Ուղղակի դեռ չեն հասկանում. Երևի չեն էլ հասկանա, որովհետև այդ վախճանը նոյեմբերի 9-ին էր՝ նախորդ տարի: Ինչի մասին բազմիցս ասացինք, բայց նա նախընտրեց երկիրն ավելի խորը փոսի մեջ թաղելը, իսկ իր ու իր շրջապատի անպետք կաշիների մասին չարժի էլ հիշատակել:
Այս ամենով հանդերձ երկիրն ավելի խորը ու ցավոտ ցնցումների շրջանին է մոտենում: Աստված հաջողի և մեզ հավաքական խելք տա՝ առանց կորուստներ ու ձեռբերումներով դուրս գանք»: