Իրանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այսօր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուր հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 352 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: