Բաժիններ՝

ՌԴ-ն կարող է մասնակցել թուրքական կործանիչի ստեղծմանը. Մոսկվան և Անկարան բանակցում են

Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն դրամադրելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ՝ Ռուսաստանից C-400 ՀՕՊ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման պատճառով։

«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը (հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում): Առայժմ մենք գտնվում ենք այս նախագծի շուրջ բանակցությունների փուլում», – ասել է Շուգաևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930