Ադրբեջանական կողմը Ճակատենի ճանապարհին դոմիկներ է տեղադրում

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ճանապարհին այս պահին թշնամին շինարարական աշխատանքներ է կատարում` բերել է դոմիկներ, որոնք ցանկանում է տեղադրել այդ տարածքում:

168.am-ի հետ զրույցում Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանն ասաց, որ այդ ճանապարհով անցնելիս, տեսել է, որ թշնամու զինվորները բահերով ինչ-որ բաներ են փորում:

«Մոտ 15 հոգի կանգնած՝ աշխատում էին բահերով, փորում էին, քիչ հեռվում էլ ռուս սահմանապահներն էին: Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, չեմ կանգնել, միանգամից եկել եմ գյուղ: Ինձանից հետո եկած մարդիկ արդեն տեսել են, որ դոմիկներ են բերած եղել: Սպասում եմ առավոտյան գնամ, հասկանամ՝ ինչ են անում: Եթե այդ ճանապարհն էլ փակեն մի քանի գյուղ կտրվելու է ամեն ինչից»,-նշեց Կաօան խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարը:

Նա նաև ասաց, որ որևէ պատկան մարմնից պատասխան չի ակնկալում տեղի ունեցածի առնչությամբ, քանի որ վաղուց որևէ մեկը նորմալ բացատրություն չի տալիս առհասարակ կատարվածի առնչությամբ:

«Ստացվում է՝ ինչ ուզում անում է թշնամին, այսպես երկար չի կարող շարունակվել»,-հավելեց նա:

Միաժամանակ նա նշեց, որ Կապան-Ճակատեն ճանապարհն այս պահին փակ չէ:

 

 

Տեսանյութը՝ Yerevan Today-ի:

Տեսանյութեր

Լրահոս