Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել

Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին: ,Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետեւյալն է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզիների պատկանելության հարցը եւ կնքել հաշտության համաձայնագիր:

Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ նաեւ այն համաձայնության, որը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականինե,-ասել է Հայասին: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:

ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է:

2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչեւ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս