ԱԳ նախարարը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ գործիչների հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: