Իսլամաբադում բացվել է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» հանդիպումը
Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում բացվել է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) հանդիպումը: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:
Այդ ձեւաչափով նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Աֆղանստանին նվիրված նիստի նախօրյակին: ԱՄՆ-ը հանդիպմանը չի մասնակցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: