«Ես չեմ հասկանում՝ մեր ժողովուրդը թասիբ ունի՞ թե՞ չէ. Սերժին մերժեցիք, հիմա լա՞վ է, որ կարտոշկա էլ չեք կարողանում ուտել». Շահե Աճեմյան

«Իշխանությունների արածը թրքաբարոյություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների նման գորոծողություններից անակնկալի չեն եկել․

«Իմ նման տղերքը, մենք 2018 թվականի ապրիլից գիտեինք այս ամեն ինչը, ինչը որ կատարվում է, որ պետք է անեին այս մարդիկ։ Վաղուց գիտեինք, զգուշացրել ենք, խոսել ենք, ահազանգել ենք․․․ Պատերազմի գնացողը մենք ենք, հարցազրույցներ տվողը մենք ենք, հայհոյանքներ ուտողը մենք ենք, ցույցերի մասնակցողը մենք ենք, ձերբակալվողը մենք ենք, բա հետո՞, մինչև ե՞րբ, ես չեմ հասկանում՝ մեր ժողովուրդը թասիբ ունի՞, թե՞ չունի, ի՞նչ եղավ մեր ժողովրդին։ 2018 թվականին իրենց ի՞նչն էր խանգարում, «Քայլ արա, մերժիր Սերժին», մերժեցի՞ք, էդ վախտ վա՞տ էր, հիմա լա՞վ է, հիմա լա՞վ է, որ կարտոշկա էլ չեք կարողանում ուտել, հա՛ցն էլ է թանկացել, ջուր էլ չկա, մինչև գարուն ի՞նչ է ուտելու էս ժողովուրդը, սոված սատկելու է, ու դեռ պահում են թրքաբարո իշխանությանը․․․ Եթե ժողովուրդն անտարբեր է, մեր ազգը, ուրեմն շան կյանքի է արժանի, թող գնա՝ շան նման ապրի, վաղն էլ թող թուրքը գա իր աղջիկների բռնի տանի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930