«Այդ մաքսակետի պատճառով հայկական գյուղեր են կտրվում Հայաստանից։ Մարդիկ ուղղակի չեն կարողանալու հասնել Գորիս». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում բախտի քամահրանքով հայտնված Արմեն Գրիգորյանը, որը ժամանակին շատ էր սիրում … (չգիտեմ, թե հայերեն ինչ բառ օգտագործեմ, ռուսերեն դրան ասում են «пиздеть»)…

Մի խոսքով, մի ժամանակ այդ երիտասարդը շատ էր սիրում դատարկախոսել Հայաստանի ինքնիշխանությունից, իսկ այսօր զբաղված է Գորիս–Կապան ճանապարհի վրա Ադրբեջանի անօրինական գործողությունները լեգիտիմացնելով։ Թե բա՝ «մաքսակետ են դնում»։

Ի՞նչ իրավունքով են դնում։

Չկա որևէ վալիդ փաստաթուղթ, բացի քրեական հանցագործ Նիկոլ Փաշինյանի բանավոր խոստովանությունից, որ «բանավոր ըմբռնում» (!) ունի թշնամի երկրի ղեկավարի հետ։

Ամենակարևորը՝ այդ մաքսակետի պատճառով հայկական գյուղեր են կտրվում Հայաստանից։ Մարդիկ ուղղակի չեն կարողանալու ավտոմեքենայով գալ, հասնել Գորիս՝ առանց ադրբեջանցիներին մուծվելու, դեմները վզները ծռելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930