«Ընդդիմությունն անում է այն, ինչ ի վիճակի է անել Հայաստանի ապասուբյեկտայնացված լինելու պայմաններում». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Քաջ գիտակցելով ընդդիմության բազմաթիվ տակտիկական ու ռազմավարական սխալները՝ միաժամանակ անիմաստ ու անտեղին եմ համարում դրա անդադար քարկոծումը։ Ընդդիմությունն անում է այն, ինչ ի վիճակի է անել Հայաստանի ապասուբյեկտայնացված լինելու պայմաններում։

Անկախ մեր ակնկալիքներից՝ սա է հակապետության ներսում գործող ընդդիմության մաքսիմալ ՕԳԳ֊ն։

Անգամ եթե վաղը հնարավոր լինի փողոց հանել կրիտիկական զանգված՝ 150 հազարից ավել մարդ, անգամ եթե կիրառվեն ամենակատարելագործված քաղտեխնոլոգիաները, միևնույն է, դա որևէ արդյունքի չի բերի, քանի որ Հայաստանում այլևս ՈՉԻՆՉ չի որոշվում։ Չէր որոշվում նաև 2018֊ին, երբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների շուրջ ձևավորվել էր Մեծ Կոնսենսուս։

Քաղաքացին էլ “հպարտությամբ” ստանձնեց դեկորացիայի դերը։

Ստացվում է, որ ելքը հիմնական արտաքին ուժային կենտրոնների հետ աշխատելն է, սակայն վերջիններս էլ նախընտրում են գործ ունենալ առավել քան հարմար ու անողնաշար գործող օպերատոր֊իշխանությունների հետ։ Ինչը նորմալ է։

Փակուղի՞ է սա արդյոք։ Այո։
Ի՞նչ անել։ Գործել՝ առանց արդյունք ակնկալելու, ինչպես ասում էր Սարտրը»։

Տեսանյութեր

Լրահոս