Արցախի ԱԺ նախագահը և ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:
Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
«ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել միջխորհրդարանական գործունեության կարևորությունը:
Արցախի ԱԺ-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները: