Բաժիններ՝

Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը

Լեհաստանի իշխանությունները քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում:

«Այդ սցենարը հաշվի է առնվում»,- ասել է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին:

«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իենց գործունեությունը»,- նշել է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս