Բաժիններ՝

Գերմանիայում հակառեկորդ է սահմանվել կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թվով

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 39․676-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 37 120 դեպք: Համաճարակի սկզբից վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 4 844 054 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մեկ օրում մահացել է 236 հիվանդ:

Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել է 96 963-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը ներկայումս կազմում է 232,1:

Նոյեմբերի 9-ին այն հասել էր 213,7 մեծության, նոյեմբերի 8-ին՝ 201,1-ի, նոյեմբերի 7-ին՝ 191,5-ի: Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա եղել է հիմնական չափանիշը Գերմաիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս:

Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը:

Անցյալ շաբաթ ԳԴՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ենս Շպանը հայտարարել է, որ Գերանիայում համավարակի չորրորդ ալիքն է, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ, «չպատվաստվածների համավարակ» է: Շպանը գանգատվել է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս