Բաժիններ՝

Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները. ՊՎԾ

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև՝ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՎԾ-ն:

«Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930