«Մոդեռնա»-ի 60.700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
«Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: