Բաժիններ՝

Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի պաշտոնազրկմանը

Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը քվեարկել է նախագահ Սեբաստիան Պինիերայի իմփիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Սենատը: Նիստը, որտեղ քննարկվել է նախաձեռնությունը, հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի YouTube-ի ալիքում։

«Պանդորայի դոսյեից» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքի պատճառով Պինիերային սահմանադրական մեղադրանքի առաջադրման օգտին քվեարկել է 78 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույնը նախագահի պաշտոնաթողության առաջարկության պաշտպանության համար: Դեմ է քվեարկել 67 պատգամավոր, երեքը ձեռնպահ են մնացել: Պինիերայի նախագահական ժամկետն ավարտվում է 2022 թվականի մարտի 11-ին: Նոյեմբերի 21-ին երկրում տեղի են ունենալու պետության նոր ղեկավարի ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս