«Նախագծի ընդունման դեպքում տեղի է ունենալու խաղային ոլորտի անցում Հայաստանից՝ արտերկիր. Լևոն Գևորգյան

Խորհրդարանում այսօր մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների,  իրավաբանների մասնակցությամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքը։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լևոն Գևորգյանն անդրադարձավ օրենքի մի շարք կետերի, որոնք, ըստ նրա, խնդիրներ են առաջացնում։

«Առաջինը համացանցով գովազդի արգելքն է, որն օրենքի սահմանադրականության տեսանկյունից առաջացնում է խնդիրներ։ Մասնավորապես՝ «Գովազդի մասին» օրենքն այն խմբագրությամբ, որը գոյություն ունի այսօր, ունի շատ հստակ տարածքային իրավազորության սկզբունք։ Միաժամանակ  ՀՀ օրենսդրությունով որևէ կերպ կարգավորված չեն, մասնավորապես, համացանցի տարածքային տեղաբաշխման խնդիրները։ Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չի պարզաբանում, թե որ գովազդն է գովազդ Հայաստանում, որ գովազդն է, որ գովազդ չէ Հայաստանում։ Եվ այս տեսանկյունից, երբ մենք խոսում ենք այն մասին, որ օրենքով նախատեսված է համացանցի միջոցով գովազդի տոտալ արգելք, առաջանում է իրավական որոշակիության խնդիր, որովհետև տնտեսվարողները չեն հասկանա, թե ինչպես կարգավորեն իրենց վարքագիծը»,- քննարկման ժամանակ  նշեց Լևոն Գևորգյանը։

Փաստաբանի մատնանշած երկրորդ դրույթն այն է, որ  օրենքի նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու են անհավասար մրցակցային պայմաններ օտարերկրյա օպերատորների հետ։

«Նաև պարզ չէ, թե ինչպես է կարգավորվելու օտարերկրյա ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Մասնավորապես՝ այս նախագծի ընդունման պարագայում մեր մտավախությունն այն է, որ ոչ թե էականորեն նվազելու է խաղային ոլորտը, այլ պարզապես տեղի է ունենալու խաղային ոլորտի անցում Հայաստանից արտերկիր՝ իր բոլոր ֆիսկալ հետևանքներով»,- ընդգծեց իրավաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս