Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6021-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 6021-ով: Մահացել է 75 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 761 հազար 067 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3792 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 696 հազար 921 հիվանդ, մահացել է 10 հազար 584-ը:

Մեկ օրում արվել է 52 հազար 033 թեստ, այդ թվում 38 հազար 545-ը՝ հակագենի եւ 13 հազար 488-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 11,57 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,78 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,46 տոկոս:

Վրաստանում ներկա դրությամբ արվել է 2 միլիոն 10 հազար 783 պատվաստում, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 5 հազար 254 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 54 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6808, քովիդ-հյուրանոցներում՝ 1300 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս