Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «անորակ հրթիռների» գործով անցնող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
«Այո, մերժել է, բայց դեռ որոշումը չունենք, թե ինչն է պատճառը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը: