Բաժիններ՝

Աֆղանական աշխարհազորը Փանջշերում ոչնչացրել է թալիբների պարեկախմբի տանկը

Ազգային դիմադրության ճակատի մարտիկները, ճակատ, որը դիմակայում է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը, ոչնչացրել են թալիբների զինված կազմավորումների տանկը Փանջշերի նահանգում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել էԱֆղանստանի Аamaj News գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ Ազգային դիմադրության ճակատն իրականացրել է գործողություն՝ գրոհելով թալիբների պարեկախմբի վրա: Դա այդ կարգի առաջին հարձակումն է:

«Թալիբան» շարժման կողմից արձագանք առայժմ չի ստացվել: «Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն է ծավալել՝ գարնանն ԱՄՆ-ի կողմից երկրից իր զորքերը դուրս բերելու որոշման մասին հայտարարությունց հետո:

Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերում կազմակերպել են դիմադություն, որը գլխավորել է Ահմադ Մասուդը: Այն պաշտպանալու կոչ է արել նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը, որն իրեն պետության ղեկավարի պաշտոնակատար է հայտարարել:

Սպտեմբերի 6-ին թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը տեղեկացրել է, որ Փանջշերը լիովին անցել է «Թալիբանի» վերահսկողության ներքո, ուստի պատերազմն Աֆղանստանի տարածքում ավարտված է: Բացի դրանից, արմատականները նշանակել են խռովարար նահանգի նոր նահանգապետ: Իր հերթին Մասուդը հայտարարել է, որ թալիբներին դիմակայությունը շարունակվում է՝ երկրի բոլոր բնակիչներին կոչ անելով համազգայն ապստամբության: Ինչպես ավելի ուշ ճշտել է աշխարհազորականների մամուլի քատուղար Ալի Մայսամ Նազարին, դիմադրությունն անցնում է պարտիզանական պատերազմի մարտավարության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս