 
                        Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
 
                                    ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        