 
                        Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի փոխնախարար է նշանակել
 
                                    Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        