Թուրքիան Հայաստանին կոչ է անում միանալ «3+3» ձևաչափին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է անում հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին։ Այդ մասին գրում է APA գործակալությունը։

Աքարի խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը նոր դարաշրջանի դուռ են բացել, որը հիմնված է տարածաշրջանում կայունության և համագործակցության վրա։

«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այդ պատմական հնարավորությունից, ներառյալ «3+3» հարթակի վերաբերյալ մեր առաջարկը»,- նշել է նա՝ պնդելով, թե Արցախում պատերազմն ավարտվել է և սկսվել է «նոր պայքար Կովկասում կայուն խաղաղության ապահովման համար»։

«Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարող կառուցվել ատելության և հիշաչարության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը և նայի ապագային։ Մենք էլ մեր կողմից կշարունակենք ջանքեր ներդնել մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության համար»,-ասել է Թուրքիայի պաշտպանական նախարարը։

 

Տեսանյութեր

Լրահոս