Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 249,8 միլիոն մարդ է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 249, միլիոն 866 հազար 872: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 49 հազար 16 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 487 հազար 791 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 754 հազար 429-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 355 հազար 509-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 460 հազար 791 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 880 հազար 439 հիվանդացած, մահացել է 609 հազար 447 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 649,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2324, Հնդկաստանում՝ 330, Բրազիլիայում՝ 2840 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս