Թուրքիայի խորհրդարանը, Էրդողանի նախաձեռնությամբ, կքննարկի ԼՂ-ում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու հարցը
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման կներկայացվի Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։
ԱՊԱ գործակալության թուրքական բյուրոն հայտնում է, որ օրենքի նախագիծը նախաձեռնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական միացյալ կենտրոնի հիմնական նպատակն է վերահսկել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կետերի և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: