Սերժ Սարգսյանի դեղին լողազգեստն այս երկրի համար ավելի շատ բան է արել, քան սրանց թիմը. Արմեն Աշոտյան
«Հիշո՞ւմ եք, որ Բադեն-Բադեն էին խոսում, ինչ-որ նկար էին հրապարակել: Բադեն-Բադենի լողավազանում Սերժ Սարգսյանի նկարն էր. աղոտ երևում էր՝ դեղին լողազգեստով: Սերժ Սարգսյանի էդ դեղին լողազգեստն էս երկրի համար ավելի շատ բան է արել, քան իրենց ամբողջ քաղաքական թիմը՝ միասին վերցրած»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմեն Աշոտյանը: