Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5340-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5340-ով: Մահացել է 62 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 743․511 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3631 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 681․919 հիվանդ, մահացել է 10․300-ը:

Մեկ օրում արվել է 55․301 թեստ, այդ թվում 32․544-ը՝ հակագենի եւ 2757-ը՝ ՊՇՌ-թեստ:

Թեստավորվածների ընդհանուր թվից հիվանդների բաժինը մեկ օրվում 9,66 տոկոս է, վերջին 14 օրում՝ 9,45 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,99 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում պատվաստումներ է ստացել 1 միլիոն 995․150 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4063 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 36 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6666, քովիդ-հյուրանոցներում՝ 1242 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս