Բաժիններ՝

Սեուլում կարծում են, որ Փհենյանը շահագրգռված է Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հարցում

Կորեայի Հանրապետության ղեկավարությունը «խիստ կարեւոր» է համարում այն փաստը, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն իր հրապարակային ելույթներից մեկում արծարծել է Կորեական պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարման հարցը: Այդ մասին Բուդապեշտում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմի ներկայացուցիչը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, նոյեմբերի 4-ին հաղորդել է KBS հեռուստաալիքը։

Նրա խսքով՝ Կիմ Չեն Ունն «առաջին անգամ բացահայտորեն այդ մասին հիխատակել է այս տարվա սեպտեմբերին 14-րդ գումարման ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հինգերորդ նստաշրջանի ընթացքում, ինչը շատ նշանակալից ազդանշան է»:

Այն ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է, որ նույնիսկ պատերազմի ավատի մասին հայտարարությունը չի հանգեցնի թշնամական գործողությունների դադարեցման, եթե անփոփոխ մնան այն գործոնները, որոնք անվստահություն եւ առճակատում են հարուցում: Մասնավորապես, նա նշել է Հյուսիսի նկատմամբ Սեուլի «երկդիմի ստանդարտների քաղաքականությունից» հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խսքով՝ «անհրաժեշտ է փնտրել սույն հարցի շուրջը ԿՍԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու ուղիներ»: Կորեայի Հանրապետության նախագահը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաի 76-րդ նստաշրջանի ընթացքում Կորեական պատերազմի ավարտի մասին հռչակագրի շուտափույթ ստորագրման կոչ է արել, պատերազմ, որը 1953 թվականին ավարտվել է զինադադարով: Պաշտոնապես կողմերը մինչ օրս գտնվում են զինված հակամարտության վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս