Բաժիններ՝

Հայտնաբերվել է Իրկուտսկի մերձակայքում կործանված Ան-12 ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը

Գտնվել է նոյեմբերի 3-ին Իրկուտսկի մարզում աղետի ենթարկված Ան-12 ինքնաթիռի հարաչափական ինքնագիչը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում։

«Գտնվել են երկու ինքնագրիչները՝ խոսակցայինը եւ հարաչափականը: Խոսակցայինն առգրավված է: Հարաչափականը գտնվում է ինքնաթիռի պոչամասում, ենթակա է առգրավման»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ վայրում աշխատում են ՌԴ-ի Քննչական կոմիտեի աշխատակիցները:

«Գրոդնո» ավիաընկերության Ան-12 ինքնաթիռը, որը Յակուտսկից Իրկուտսկ էր թռչում մթերքների բեռով, ռադարներից անհետացել է Երեւանի ժամանակով 15:45-ին: Ավելի ուշ ինքնաթիռը գտել են Իրկուտսկից յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ Պիվովարիխա բնակավայրի շրջանում: Ինքնաթիռում եղել է ինը մարդ, նրանք բոլորը զոհվել են: Կործանման վարկածների թվում հետաքննությունը քննության է առնում օդանավավարման սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաեւ օդանավի տեխնիկական անսարքությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս