Ֆուտբոլի մինչև 19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Ռուբեն Աբրահամյան – «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Տիգրան Յաղմուրյան – «Արարատ-Արմենիա»
Հարություն Ասատրյան – ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Տիգրան Սարգսյան – «Նոա»
Էդգար Փիլոյան – «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Վահրամ Մախսուդյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան – ԲԿՄԱ
Համլետ Մինասյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի՝ իրենց հասակակիցների հետ։