«Զանգում, սպառնում են՝ կամ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակից դուրս եկեք, կամ աշխատանքից». ահազանգ Մասիս խոշորացված համայնքից. aravot.am

Մասիս խոշորացված համայնքի կազմում գտնվող համայնքապետարաններից Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ դեկտեմբերի 5-ին այս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ճնշումներ են իրականացվում Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանի ձևավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված մի շարք անձանց նկատմամբ:

Նշենք, որ Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին նաև իր թեկնածուն է առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը: Ըստ համայնքապետարանների՝ մեզ ահազանգած աշխատակիցների՝ Մասիս խոշորացված համայնքում ընտրություններին ընդառաջ իշխանությունն, իրենց ձևակերպմամբ, այնքան է խառնվել իրար, որ ընդդիմության թեկնածուի՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսել են ճնշումներ գործադրել:

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձանցից շատերը, որոնք պետական, համայնքային աշխատողներ են. համայնքապետարաններում կամ տարբեր պետական գերատեսչություններում են աշխատում, նրանց սպառնում են՝ կամ ցուցակից դուրս եկեք, կամ աշխատանքից:

Կայքին ահազանգած անձինք վստահեցրին ՝ իհարկե, այդ սպառնալիքներն անտեսվում են, քանի որ իրենց պնդմամբ՝ իրենք տրամադրված են մարտական:

 

Տեսանյութեր

Լրահոս